Այսօր Շիրակի մարզում հաստատվել է կրոնավիրուսի 20 նոր դեպք

Օգոստոսի 29-ի ժամը 11.00-ի դրությամբ Գյումրու ինֆեկցիոն հիվանդանոցում կորոնավիրուսով Շիրակի մարզի 58 բնակիչ է բուժվում:

Մարտի 1-ից մինչ օրս Շիրակի մարզի բուժհաստատություններում և հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնի մարզային կենտրոնում իրականացվել է 9631 նմուշառում, որից 8277-ը Շիրակի մարզում:

Օգոստոսի 29-ին հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 20 նոր դեպք։

Մարզում այսօրվա դրությամբ տնային ինքնամեկուսացման ցուցում ունի 586 քաղաքացի, նրանցից 131-ի մոտ դրական ախտորոշում կա՝ հիվանդության անախտանիշ ընթացքով, հսկողությունն իրականացվում է առողջության առաջնային օղակի կողմից։ Կորոնավիրուսից առողջացել և Գյումրու ինֆեկցիոն հիվանդանոցից մինչ օրս դուրս է գրվել Շիրակի մարզի 537 բնակիչ։ 62 հիվանդներ տեղափոխվել են մայրաքաղաք: Արձանագրվել է մահվան 40 դեպք:

Այդ մասին տեղեկացնում են Շիրակի մարզպետարանից։