ՌԴ ԱԴԾ-ն հայտնում է Ուկրաինայի կողմից Ռոստովի սահմանապահ ջոկատի ծառայության կետը խոցելու մասին

Ռուսաստանի Դաշնության Անվտանգության դաշնային ծառայությունը հայտնում է, որ փետրվարի 21-ին, ժամը 9:50-ին, Ուկրաինայի տարածքից արձակված չպարզված տեսակի արկի միջոցով ամբողջությամբ ավերվել է  Ռոստովի մարզի սահմանապահ ջոկատների ծառայության կետ:

«Այն գտնվում է ռուս-ուկրաինական սահմանից մոտ 150 մետր հեռավորության վրա: Տուժածներ չկան: Տեղում սակրավորներ են աշխատում»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ` նշված է հաղորդագրության մեջ: