«Բալասանյան դաշինք»-ի թեկնածու Վարդգես Սամսոնյանը հանդիպել «Թասիբով» դաշինքի ավագանու թեկնածու Կարապետ Պողոսյանի հետ

«Բալասանյան դաշինք» սոցիալական կուսակցության քաղաքապետի թեկնածու Վարդգես Սամսոնյանը հանդիպել «Թասիբով» դաշինքի ավագանու թեկնածու Կարապետ Պողոսյանի հետ:

Այս մասին հայտնում են դաշինքի ֆեյսբուքյան էջում:

Քննարկվել են Գյումրու զարգացման համար կարեւոր նշանակության մի շարք հարցեր: 

Երկուստեք կարեւորել են միասնական ուժերով եւ համագործակցության միջոցով քաղաքի կայուն առաջընթացը ապահովելու մոտեցումը՝ փաստելով, որ ընտրություններին մասնակցած բոլոր ուժերի ծրագրերում էլ կան գաղափարներ ու առաջարկներ, որոնք կարող են նպաստել քաղաքի զարգացմանը: