Հայաստանի եզդիները ջոկատ են ձևավորել՝ առաջնագիծ մեկնելու համար

«Երեկ երեկոյան եզդիական Ակնալճի սրբատեղիում մենք եզդիներով եզդիական ջոկատ ենք ձևավորել։ Եվ պատրաստ ենք այսօր եզդիական ջոկատով մեկնել Արցախ՝ պաշտպանելու մեր ընդհանուր սահմանը»,- այսօր Ազգային ժողովի ամբիոնից ասաց պատգամավոր Ռուստամ Բաքոյանը։

Նրա խոսքով՝ երեկվանից բազմաթիվ եզդիներ չեն սպասել ձևավորվող եզդիական ջոկատին և արդեն Արցախում են՝ առաջնագծում։