«Երևանի կենտրոնը պետք է ունենա հատուկ կարգավիճակ». Արթուր Մեսչյան. «Արմենպրես»

«Երևանի կենտրոնը պետք է ունենա հատուկ կարգավիճակ». Արթուր Մեսչյան. «Արմենպրես»
«Երևանի կենտրոնը պետք է ունենա հատուկ կարգավիճակ». Արթուր Մեսչյան. «Արմենպրես»

Երևանի գլխավոր ճարտարապետ Արթուր Մեսչյանը կարծում է, որ մայրաքաղաքի ամենամեծ խնդիրներից մեկը ապօրինի շինարարությունն ու հողազավթումներն են:

Այդ մասին «Արմենպրես»-ի հաղորդմամբ Մեսչյանն ասել է այսօր՝ իր առաջին մամլո ասուլիսի ժամանակ:

«Ես շատ լավ գիտեմ, թե ինչից պետք է սկսեմ և ուր պետք է գնամ»,-ասել է նա՝ հավելելով, որ Երևանի կենտրոնը պետք է ունենա հատուկ կարգավիճակ:

««Երևաննախագծի» և այլ պատկան մարմինների հետ ես ուզում եմ ծրագիր մշակել, որով Երևանի կենտրոնը կստանա հատուկ կարգավիճակ, և ես կունենամ որոշակի լծակներ: Պետք է վերջ դնել պուճախային աշխատանքին և սկսել աշխատել միասին»,-ասել է նա:

Ապօրինի շինարարություններ կատարելու ցանկություն ունեցող քաղաքացիներին Մեսչյանը կոչ է արել չանել այդ քայլը:

«Այն գործիքակազմը, որ ես ունեմ, պետք է թույլ տա, որ ապօրինի շինարարությանը, հողազավթմանը վերջ դրվի: Եթե դուք որոշեք կատարել ձեր շինարարական ծրագրերն օրինական ձևով, մենք կաշխատենք հնարավորինս հեշտացնել ձեր կյանքը»,- ասել է Մեսչյանը:

Լուսանկարը՝ KENTRON.am-ի: