Ընտրվեցին Վճռաբեկ դատարանի դատավորները

Ազգային ժողովն այսօր՝ դեկտեմբերի 21-ին շարունակել է արտահերթ նստաշրջանի աշխատանքը:

ԱԺ հաշվիչ հանձնախմբի նախագահ Նարեկ Բաբայանը ներկայացրել է Վճռաբեկ դատարանի դատավորների գաղտնի քվեարկության արդյունքները: Ըստ այդմ`

Արման Թովմասյանն ընտրվել է Վճռաբեկ դատարանի վարչական պալատի դատավոր,

Դավիթ Վեքիլյանը` Վճռաբեկ դատարանի հակակոռուպցիոն պալատի կոռուպցիոն հանցագործությունների քննության դատական կազմի դատավոր,

Արման Կուրեխյանը` Վճռաբեկ դատարանի հակակոռուպցիոն պալատի քաղաքացիական գործերի քննության դատական կազմի դատավոր: