Վարորդները ահազանգում են և համեստորեն լռում

Վարորդները ահազանգում են և համեստորեն լռում
Վարորդները ահազանգում են և համեստորեն լռում

«Վարորդները զանգահարում են մեզ ու ասում, թե ապահովագրական ընկերություններն իրենցից պահանջում են տեխնիկական զննման կտրոնների վրա կնիքի առկայություն», «Pastinfo.am»-ի թղթակցի հետ զրույցում նշեց «Աքիլլես» վարորդների իրավունքների պաշտպանության կենտրոն ՀԿ նախագահ Էդուարդ Հովհաննիսյանը: Սակայն ըստ նրա` երբ վարորդներից ցանկանում են իմանալ, թե որ ընկերությունն է նման պահանջ ներկայացնում, վարորդներն այլևս չեն զանգահարում:

«Մինչ օրս ոչ մի վարորդ պաշտոնապես չի դիմել ու ասել, թե ապահովագրական որ ընկերությունն է տեխնիկական զննման կտրոնների վրա կնիքի առկայություն պահանջում»,- նշեց Է. Հովհաննիսյանը: Ըստ նրա` վարորդների շրջանում նման մտահոգություն են առաջացնում ավտոմեքենաների տեխզննման կետերում: «Նրանք են ասում, թե առանց կնիքի կտրոնի դեպքում ԱՊՊԱ-ն իրենց չի օգնի: Վարորդներն էլ սկսում են այս տեղեկությունը միմյանց մեջ տարածել»:

«Նման բան հնարավոր չէ, ապահովագրական ոչ մի ընկերություն վարորդից տեխզննման կտրոնի կնիքի առկայություն չի պահանջում»,- «Pastinfo.am»-ի թղթակցի հետ զրույցում հաստատեցին «Ինգո Արմենիա» ապահովագրական ընկերությունից:

Հիշեցնենք, որ դեռ 2012 թ. հունվարին ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը հայտարարեց. «Տեխնիկական զննման կտրոնների վրա կնիքը պարտադիր չէ, և պետք չէ մեր քաղաքացիներին դրդել, որպեսզի նրանք գնան և մտնեն կոռուպցիոն ռիսկերի ոլորտ»: Կարդալ ավելին