Հայաստանում քովիդի դեմ պատվաստված քաղաքացիների թիվն անցնում է 2 մլն-ից

ՀՀ առողջապահության նախարարությունից տեղեկացնում են, որ Հայաստանում շարունակվում է պատվաստումների գործընթացը։

Ըստ աղբյուրի, Հայաստանում պատվաստումների ընդհանուր թիվը 2 131 421 է։ Առաջին դեղաչափ է ստացել 1 114 714 մարդ։ Երկրորդ դեղաչափն է ստացել 976425 մարդ։

Խթանիչ՝ բուստեր դեղաչափով պատվաստվել է 37414 մարդ։