Մինսկի խմբի համանախագահները Հայաստանում են. Հանդիպում ՊՆ-ում

Մինսկի խմբի համանախագահները Հայաստանում են. Հանդիպում ՊՆ-ում
Մինսկի խմբի համանախագահները Հայաստանում են. Հանդիպում ՊՆ-ում

Հոկտեմբերի 29-ին ՀՀ պաշտպանության նախարարի պաշտոնակատար Դավիթ Տոնոյանն ընդունել է հերթական տարածաշրջանային այցով Հայաստանում գտնվող Մինսկի խմբի համանախագահներ Իգոր Պոպովին, Էնդրյու Շոֆերին և Ստեֆան Վիսկոնտիին: Հանդիպմանը մասնակցել է նաև ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրշիկը:

Այդ մասին հայտնում են ՊՆ-ից: Նշվում է, որ զրուցակիցների խնդրանքով Դավիթ Տոնոյանն անդրադարձել է հայ-ադրբեջանական պետական սահմանին և արցախա-ադրբեջանական ուժերի շփման գծում տիրող իրավիճակին:

«Պաշտպանական գերատեսչության ղեկավարը կարևորել է սեպտեմբերին Դուշանբեում օպերատիվ կապի գործարկման վերաբերյալ Հայաստանի վարչապետի և Ադրբեջանի նախագահի միջև ձեռք բերված պայմանավորվածությունը` հույս հայտնելով, որ համանախագահող երկրները ջանքեր կգործադրեն կողմերի միջև նախիջևանյան ուղղությամբ գործող կապի օրինակով օպերացիոն մյուս ուղղություններով ևս նմանատիպ կապի հաստատման ու գործարկման   ուղղությամբ: Շեշտելով, որ Հայաստանի զինված ուժերը աչալրջորեն հետևում են իրավիճակին և վերահսկում բոլոր շարժերը, Դավիթ Տոնոյանը նշել է, որ ստեղծված պայմաններում անկյունաքարային նշանակություն ունի կողմերի միջև զինադադարի անվերապահ պահպանումը, միջադեպերի կանխարգելման և ռիսկերի նվազեցմանն ուղղված միջոցառումների իրականացումը»,- ասված է ՊՆ հաղորդագրության մեջ: