Արմեն Գրիգորյանը հանդիպել է Ֆրանկ Փըլոնի հետ

Ամերիկայի Միացյալ Նահանգներ այցի շրջանակներում ՀՀ Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը հանդիպել է ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի հայկական հանձնախմբի համանախագահ Ֆրանկ Փըլոնի հետ։ Այդ մասին հայտնում են ՀՀ Անվտանգության խորհրդից։

Քարտուղարը բարձր է գնահատել Ներկայացուցիչների պալատում Հայկական հանձնախմբի և առանձնապես Փըլոնի ջանքերը Հայաստանին և հայ ժողովրդին աջակցելու հարցում։

Կոնգրեսականը կարևորել է Հայաստանում ժողովրդավարացման շարունակական գործընթացը։ Քննարկվել է երկկողմ հարաբերությունների օրակարգը, մասնավորապես՝ Հայաստանի ժողովրդավարացման գործընթացները, էներգետիկ ոլորտի զարգացումները, ինչպես նաև կլիմայի փոփոխության դեմ պայքարը։