Ես քաղաքական հարցերի չեմ պատասխանում. Նավասարդ արքեպիսկոպոս Կճոյան. Տեսանյութ

Արարատյան հայրապետական թեմի առաջնորդ Նավասարդ արքեպիսկոպոս Կճոյանը այսօր՝ հայկական բանակի օրվա առօթով, այցելել է Եռաբլուր զինվորական պանթեոն և հարգանքի տուրք մատուցել:

Լրագրողների հետ զրույցում նա ասել է, որ հայկական բանակի կողքին են, ու զինվորագրված են պաշտպանության առաքելությանը:

Լրագրողները հետաքրքրվել են՝ ինչու է հոգևոր դասը իշխանություններից առանձին ժամանում Եռաբլուր՝ խախտելով երկար տարիների ավանդույթըԼ Հարցին ի պատասխան արքեպիսկոպոսը ասել է, որ ինքը քաղաքական հարցերին չի պատասխանում:

«Էս օրով ես քաղաքական հարցերին չեմ պատասխանում: Ինձ համար այս օրը մեծ և սուրբ խորհուրդ ունի», -նույն կերպ է Կճոյանը պատասխանել վարչապետի հրաժարականի պահանջի մասին հարցին:

Տեսանյութը՝ Factor.am-ի