Արարատ Միրզոյանը Վալենտինա Մատվիենկոյին պարգևատրել է ԱԺ Պատվո մեդալով

ՀՀ ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը կարգադրել է Ազգային ժողովի Պատվո մեդալով պարգևատրել ՌԴ Դաշնային ժողովի Դաշնության խորհրդի նախագահ Վալենտինա Մատվիենկոյին:

«Հիմք ընդունելով «Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքի 5-րդ հոդվածի 2-րդ մասի 22-րդ կետը և Ազգային ժողովի խորհրդի 2017 թվականի դեկտեմբերի 27-ի «Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի և Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի նախագահի պարգևներով պարգևատրման կարգը և պարգևների նկարագրությունը հաստատելու մասին» ԱԺԽՈ-045-Լ որոշման 1-ին հավելվածը`  կարգադրում եմ.

1. Համամարդկային արժեքների, մարդու իրավունքների և ազատությունների պաշտպանության, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության և Ռուսաստանի Դաշնության միջխորհրդարանական բարեկամական կապերի ամրապնդման  բնագավառներում ներդրած նշանակալի ավանդի համար Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի Պատվո մեդալով պարգևատրել Ռուսաստանի Դաշնության Դաշնային ժողովի  Դաշնության խորհրդի նախագահ Վալենտինա Մատվիենկոյին»,- նշվում է ԱԺ նախագահի կարգադրությունում: