ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը պատրաստվում է մայիսի 16-ին հանդես գալ ասուլիսով, այդ մասին տեղեկացրել է հենց վարչապետը։
«Զանգվածային լրատվամիջոցների հարգելի ներկայացուցիչներ.
Շաբաթ օրը, մայիսի 16-ին, ժամը 11.00-ին տեղի կունենա իմ առցանց ասուլիսը: Ասուլիսի ֆորմատի հետ կապված հարցերով ԶԼՄ-ների ներկայացուցիչներին խնդրում եմ կապ հաստատել Վարչապետի աշխատակազմի Տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության հետ:
Կանխավ շնորհակալություն», -իր ֆեյսբուքյան էջում գրելէ վարչապետը: