Արցախի հարավային թևում որոնողական աշխատանքները դարձյալ արդյունք չեն տվել

Երեկ Արցախի հարավային թևում որոնողական աշխատանքները դարձյալ արդյունք չեն տվել: Այդ մասին տեղեկացնում են Արցախի ՆԳՆ արտակարգ իրավիճակների պետական ծառայությունից:

Սակայն, ըստ աղբյուրի, Մարտակերտի զորամասերից մեկի հավաքակայանից փոխանցվել է, նախնական տվյալներով, 2 զինծառայողի մասունք: Վերջիններիս ինքնությունը պարզ կլինի միայն դատաբժշկական փորձաքննությունից հետո: