«Գեոպրոմայնինգ Գոլդ»-ի մոտ 15 հա խոտածածկույթ է այրվել

Այսօր Արարատի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Արարատ քաղաքի «Գեոպրոմայնինգ Գոլդ» ՍՊԸ-ի պոչամբարի մոտակայքում այրվում է խոտածածկ տարածք:

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։

Հրդեհը մեկուսացվել է ժամը 16:54-ին, մարվել՝ 17:00-ին: Այրվել է մոտ 15 հա խոտածածկույթ: