Վանաձոր ՔԿՀ-ում 14 ազատազրկված անձ հացադուլի մեջ է

ՀՔԱՎ-ը երեկ ահազանգ է ստացել Վանաձոր ՔԿՀ-ից։

ՔԿՀ-ում այս պահին 14 հոգի հացադուլի մեջ են։ Նրանցից 10-ը ՔԿՀ պետին դիմում է գրել՝ բողոքելով, որ իրենց վաղաժամկետ չեն ազատում։ Մյուս 4-ի բողոքը կապված է նախկինում դատախազության անօրինական գործողությունների հետ, որի արդյունքում, նրանց պնդմամբ, անօրինական որոշումներ են կայացվել իրենց նկատմամբ։

Այս մասին տեղեկացնում է Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակը։