Միհրան Պողոսյանի արտահանձնման գործընթացը շարունակվում է․ Դատախազություն 

Միհրան Պողոսյանի արտահանձնման գործընթացը շարունակվում է․ Դատախազություն 
Միհրան Պողոսյանի արտահանձնման գործընթացը շարունակվում է․ Դատախազություն 

ՀՀ գլխավոր դատախազության` ԴԱՀԿ նախկին պետ Միհրան Պողոսյանի արտահանձման վերաբերյալ տեղեկատվությունը ներկայացնում ենք ստորեւ:

«Միհրան Պողոսյանի հանձնման գործընթացի վերաբերյալ տվյալ պահին հրապարակման ենթակա պաշտոնական տեղեկությունն այն է, որ նրան հանձնելու վերաբերյալ ՀՀ գլխավոր դատախազության միջնորդությունը գտնվում է քննարկման փուլում և էքստրադիցիոն գործընթացը շարունակվում է սահմանված իրավական ընթացակարգերին համապատասխան: Գործընթացի վերաբերյալ, ելնելով դրա շահերից, հետագայում կտրամադրվի անհրաժեշտ տեղեկատվություն»:

Պողոսյանին Հայաստանի Հատուկ քննչական ծառայության կողմից մեղադրանք է առաջադրվել այս տարվա ապրիլի 13-ին՝ վատնման եղանակով առանձնապես խոշոր չափերով գույքի հափշտակման ու պաշտոնեական լիազորությունների չարաշահման համար, ինչն առաջացրել էր ծանր հետևանքներ: