Ադրբեջանցիները Ջերմուկից ականներ են տեղափոխել Սարիբաբա՝ որպեսզի Հայաստանին մեղադրեն Լաչինի միջանցքով զինամթերք տեղափոխելու մեջ․ Մարուքյան 

ՀՀ հատուկ հանձնարարություններով դեսպան Էդմոն Մարուքյանը թվիթերում գրում է.

«Ադրբեջանն օգոստոսին վերահսկողության տակ վերցրեց Սարիբաբա բարձունքը,բայց նոյեմբերին հայտարարեց,որ այնտեղ ականներ կան։
 

Ինչո՞ւ։ Որովհետև սեպտեմբերին նրանք ներխուժեցին Ջերմուկ՝ Հայաստանի ինքնիշխան տարածք, այնտեղից ականներ տեղափոխեցին Սարիբաբա, որպեսզի Հայաստանին սուտ մեղադրեն Լաչինի միջանցքով զինամթերք տեղափոխելու մեջ»: