Սարավան-«Զանգեր», Ալավերդի-Ջիլիզա ավտոճանապարհները դժվարանցանելի են բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար

«Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամը տեղեկացնում է, որ մարտի 26-ին՝ ժամը 10։00-ի դրությամբ, Սարավան-«Զանգեր», Ալավերդի-Ջիլիզա ավտոճանապարհները դժվարանցանելի են բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։

✅Վարդենյաց լեռնանցքը փակ է կցորդով տրանսպորտային միջոցների համար։
✅Ստեփանավանի ոլորանները դժվարանցանելի են կցորդով տրանսպորտային միջոցների համար։
✅Վանաձոր-Դիլիջան, Աղվանի-Տաթև ավտոճանապարհներին տեղ-տեղ մերկասառույց է։


🚙Միջպետական և հանրապետական նշանակության մյուս ավտոճանապարհները բաց են:
✅Ճանապարհաշինարարներն ավտոճանապարհներին իրականացնում են մաքրման և աղ-ավազով մշակման աշխատանքներ:

Վթարներից, պատահարներից և խցանումներից խուսափելու համար վարորդներին խորհուրդ է տրվում երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով: