Երևանում շարունակական են լինելու չորացած ծառերի հատման աշխատանքները

Երևանում շարունակական են լինելու չորացած ծառերի հատման աշխատանքները: Ու քանի որ յուրաքանչյուր հատում իրականացվում է միայն «Կանաչապատում և շրջակա միջավայրի պահպանություն» ՀՈԱԿ-ի մասնագիտական եզրակացությունից հետո, բոլոր հատվելիք ծառերի վրա կփակցվեն նկարում ներկայացված ցուցանակներից:

Այսպիսով, հանրությունն արդեն նախօրոք իրազեկված կլինի հատման մասին:

Գործընթացն իրականացվելու է Երևանի բոլոր վարչական շրջաններում:

Այս մասին հայտնում է Երևանի քաղաքապետարանը։