Ժիրայր Սեֆիլյանը չի բացառում, որ ավտոերթով կրկին կփորձեն գնալ Արցախ. «Հայկական ժամանակ»

Ժիրայր Սեֆիլյանը չի բացառում, որ ավտոերթով կրկին կփորձեն գնալ Արցախ. «Հայկական ժամանակ»
Ժիրայր Սեֆիլյանը չի բացառում, որ ավտոերթով կրկին կփորձեն գնալ Արցախ. «Հայկական ժամանակ»

Քաղաքական շրջանակներում տեղեկություններ կան, եւ այդ մասին երեկ խոսում էին նաեւ խորհրդարանում, որ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը երկու անգամ անձամբ գնացել է Ժիրայր Սեֆիլյանենց տուն եւ նրան խնդրել, որ ավտոերթով Արցախ չգնա: Այս մասին գրում է «Հայկական ժամանակ»-ը: Ըստ աղբյուրի, երեկ, երբ ՊՆ մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանին հարցրել են, թե արդյոք ճի՞շտ են այդ տեղեկությունները, նա պատասխանել է. «Նման հարցերը չենք մեկնաբանում, եւ պաշտպանության նախարարին ներքաղաքական հարցերում, խնդրում եմ, մի ներգրավեք»: «Հայկական ժամանակ»-ը հարցեր է ուղղել նաեւ Ժիրայր Սեֆիլյանին:

– Պարոն Սեֆիլյան, խոսվում է, որ Սեյրան Օհանյանը երկու անգամ անձամբ եկել է ձեր տուն եւ խնդրել ու փորձել համոզել, որ չգնաք Արցախ՝ ավտոերթի, ճի՞շտ է այդ տեղեկությունը:

– Չէ, ճիշտ չէ:

– Իսկ դուք ձեզ ինչպե՞ս եք զգում:

– Լավ, մի քանի օրից արդեն աշխատանքային վիճակ կլինի:

– Հնարավո՞ր է նորից փորձեք ավտոերթով Արցախ գնալ:

– Ամեն ինչ հնարավոր է: Ավելին` սկզբնաղբյուրում: