Պատերազմի հետաքննություն պետք է լինի ու ոչ մեկ չպետք է թաքնվի «Հայրենիքի փրկության» հովանոցի տակ. Սաֆարյանը ներկայացրել է նոր երևան եկած հանգամանքներ

Հանրային խորհրդի նախագահ Ստյոպա Սաֆարյանը իր ֆեյսբուքյան էջում գրել է.

«Այսպիսով, արցախյան պատերազմի հետ կապված նոր երևան եկած հանգամանքներ․․․

1․ Գործել է ստվերային ԳՇ, որտեղից զանգել են հրամանատարներին և հորդորել չենթարկվել Երևանի հրամաններին /Վազգեն Մանուկյանի խոստովանություն/

2․ Եղել են գեներալներ, որոնք ՀՀ ԶՈՒ կամ Արցախի ՊԲ կազմում ամեն ինչ արել են, որ բոլոր հակահարձակման գործողությունները տապալվեն, քանի որ իրենց «մասնագիտական» կարծիքով դրանք «ավանտյուրա» են, արդյունքում նախաձեռնվածները կամ տապալվել են, քանի որ եղել են դրա հետ անհամաձայն ու խոչընդոտող հրամանատարներ /Մովսես Հակոբյան/ կամ չեն նախաձեռնվել․․․ Արցախն ու հայկական զորքը դատապարտվել է “նահանջներով ինքնապաշտպանության”․․․

3․ Եղել են գեներալներ ու հրամանատարներ, որոնց մարդիկ մտել են զորքի մեջ, քաղաքներ, գյուղեր ու հայտնել, որ «պատերազմը ծախած է, հողերը ծախված է և կռվելն իմաստ չունի, փրկեք ձեզ մսաղացից», որտեղից թե կամավորները, թե բնակիչները լքել են իրենց տներ, դիրքեր․․․Բայց սա դեռ ամբողջը չէ․․․Պատերազմի հետաքննություն ՊԵՏՔ է լինի ու ոչ մեկ չպետք է թաքնվի «Հայրենիքի փրկության» հովանոցի տակ․․․»: