Բիշքեկում կկայանա Փաշինյան-Պուտին հանդիպումը

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը Բիշքեկում անցկացվող ԵԱՏՄ գագաթնաժողովի շրջանակներում կհանդիպի Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ, ասել է ՌԴ նախագահի օգնական Յուրի Ուշակովը։ Այս մասին հայտնում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով «РИА Новости» գործակալությանը:

Դեկտեմբերի 9-ին Բիշքեկում կկայանա ԵԱՏՄ գագաթնաժողովը, որին կմասնակցի ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը։ 2023 թվականի հունվարի 1-ից ԵԱՏՄ նախագահությունը կանցնի Ռուսաստանին։

«Նախատեսվում է մեկ երկկողմանի հանդիպում՝ զրույց Հայաստանի վարչապետ Փաշինյանի հետ», – ճեպազրույցի ընթացքում ասել է Ուշակովը։