«Ժառանգություն» կուսակցության վարչությունը հանդիպեց Հնդկաստանի դեսպան Սանգվան Յոգեշվարի հետ

«Ժառանգություն» կուսակցության վարչությունը հանդիպեց Հնդկաստանի դեսպան Սանգվան Յոգեշվարի հետ
«Ժառանգություն» կուսակցության վարչությունը հանդիպեց Հնդկաստանի դեսպան Սանգվան Յոգեշվարի հետ

Այսօր «Ժառանգություն» կուսակցության նախագահ Անդրանիկ Գրիգորյանը եւ փոխնախագահ Նարինե Դիլբարյանը հանդիպում ունեցան Հայաստանում Հնդկաստանի Հանրապետության դեսպան Սանգվան Յոգեշվարի հետ:

Հանդիպման ընթացքում անդրադարձ կատարվեց պատմական խոր ակունքներ ունեցող հայ-հնդկական հարաբերություններին, ինչպես նաեւ քննարկվեց ներքին ու արտաքին քաղաքականությանը, հայ-հնդկական համագործակցությանը առնչվող հարցերի լայն շրջանակ:

«Ժառանգություն» կուսակցության լրատվական ծառայություն