Ուշ երեկոյան ստուգայցեր` մայրաքաղաքը սպասարկող ուղեւորափոխադրող կազմակերպություններում․ Տեսանյութ

Առողջապահական եւ աշխատանքի տեսչական մարմնի Երեւանի տարածքային կենտրոնի խմբերը դիտարկում են աշխատանքային օրվա ավարտին կատարվող ախտահանման աշխատանքները` նախատեսված սանիտարական նորմերով։ <Երեւանի Մուատ> ՓԲԸ-ում նախորդիվ արձանագրվել էին խախտումներ, որոնց հիմքով կազմվել էր վարչական իրավախախտման վերաբերյալ արձանագրություն, նշանակվել էր վարչական տույժ` նախազգուշացում։

Երեկոյան անակնկալ ստուգայցի ընթացքում արդեն խախտումները վերացված են եղել։ ԱԱՏՄ-ն զգուշացնում է` խիստ մոտեցում է ցուցաբերվում ուղեւորափոխադրող բոլոր կազմակերպությունների նկատմամբ. Covid-անվտանգության կանոնների խախտման դեպքում կիրականացվի վարչարարություն։

Ուշ երեկոյան ստուգայցեր` մայրաքաղաքը սպասարկող ուղեւորափոխադրող կազմակերպություններումԱռողջապահական եւ աշխատանքի…

Posted by ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմին/HLIB.am on Friday, November 6, 2020