Նորանկախ Հայաստանի ամենաթափանցիկ ընտրությունները. վարչապետ

Չնայած պարբերաբար ստացվող ահազանգերին, քիչ առաջ Երեւանի 10/21 ընտրատեղամասում քվեարկած ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանն ասել է, որ այս ընտրությունները կլինեն նորանկախ Հայաստանի պատմության մեջ ամենաթափանցիկը:
Նշելով, որ ինքն անձամբ տոնական տրամադրությամբ է եկել քվեարկելու, վարչապետը հավացրել է լրագրողներին, որ բոլոր ահազանգերի եւ խախտումների դեպքերը կքննվեն:

 

© Medialab.am