Արցախի փողոցից հիվանդանոց տեղափոխված նորածնի վիճակը շարունակում է կայունանալ

Լոռիում 28-ամյա մայրը միայնակ ծննդաբերել է ու սպանել նորածնին

Երեւանի պետական բժշկական համալսարանի խոսնակ Շուշան Դանիելյանը ֆեյսբուքյան իր էջում հայտնում է․

Նորածին երեխայի վիճակը շարունակում է կայունանալ, արհեստական շնչառական սարքն անջատված է։

Երեխան, որը «Մուրացան» համալսարանական հիվանդանոցային համալիրի մանկական և նորածնային վերակենդանացման կլինիկա էր տեղափոխվել հուլիսի 14-ին ևս մի քանի օր կմնա համալսարանական մասնագետների հսկողության տակ:

Հիշեցնեք, որ հուլիսի 14-ին Երևանի Արցախի փողոցի 15 շենքի մուտքերից մեկի մոտից «Մուրացան» համալսարանական հիվանդանոցային համալիր էր տեղափոխվել նորածին երեխա, որը ոչ հիվանդանոցային պայմաններում պահվելու արդյունքոմ ուներ ինֆեկցիաներ, շնչառական անբավարարություն: