Զոհրաբ Մնացականյանը հոկտեմբերի 30-ին կմեկնի Ժնև

Հոկտեմբերի 30-ին Հայաստանի արտաքին գործերի նախարար Զոհրաբ Մնացականյանը աշխատանքային այցով մեկնելու է Ժնև, որտեղ հանդիպում է ունենալու ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հետ։ Այդ մասին քիչ առաջ լրագրողների հետ ճեպազրույցում հայտարարեց ԱԳ նախարարի խոսնակ Աննա Նաղդալյանը։

Նա նաև տեղեկացրեց, որ այս պահին ԱԳ նախարարը հանդիպում է անցկացնում Իրանի արտաքին գործերի նախարարի տեղակալ Աբբաս Արակչիի հետ։ Հիշեցնենք՝ վերջինը մինչ այդ հանդիպել է Բաքվի իշխանությունների հետ։