Իրանում երկրաշարժ է գրանցվել, որը զգացվել է նաև Հայաստանում

Իրանում երկրաշարժ է գրանցվել, որը զգացվել է նաև Հայաստանում
Իրանում երկրաշարժ է գրանցվել, որը զգացվել է նաև Հայաստանում

Իրանի տարածքում երկրաշարժ է գրանցվել, որը զգաղվել է նաև ՀՀ Սյունիքի մարզում:

Ինչպես տեղեկացնում են ՀՀ Արտակարգ իրավիճակների նախարարությունից, հունիսի 8-ին, տեղական ժամանակով ժամը 04:34-ին (Գրինվիչի ժամանակով` ժամը 00:34-ին) ՀՀ ԱԻՆ Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայության սեյսմոլոգիական ցանցի կողմից գրանցվել է հյուսիսային լայնության 38.350 և արևելյան երկայնության 45.610 աշխարհագրական կոորդինատներով (Իրան՝ Մարանդ քաղաքից 16 կմ հարավ-արևմուտք), օջախի 10 կմ խորությամբ, 3.7 մագնիտուդով երկրաշարժ:

Ըստ նախնական տեղեկության՝ երկրաշարժը զգացվել է ՀՀ տարածքում` Սյունիքի մարզի Ագարակ քաղաքում, Ալվանք և Շվանիձոր գյուղերում` 2-3 բալ ուժգնությամբ: