‹‹Ժպիտների քաղաք›› հիմնադրամի շահառուներից 17-ամյա Արմեն Պ․-ի վիրահատությունը հաջող ընթացք է ունեցել

ՀՀ վարչապետի տիկին Աննա Հակոբյանը Ֆեյսբուքի էջում գրել է.

«Ուրախությամբ տեղեկացնում ենք, որ ‹‹Ժպիտների քաղաք›› բարեգործական հիմնադրամի շահառուներից 17-ամյա Արմեն Պ․-ի վիրահատությունը հաջող ընթացք է ունեցել:

Վիրահատության ընթացքում օգտագործվել են հատուկ այդ միջամտության համար ‹‹Ժպիտների քաղաք›› բարեգործական հիմնադրամի գնած վիրահատական գործիքը (Echelon Flex 45 Endo Linear Cutter) և վիրահատական պարագաները (Endoscopic Cutter Reload), որոնց ընդհանուր արժեքը կազմում է 2․219․000 ՀՀ դրամ։

Շնորհակալ ենք ‹‹Սուրբ Աստվածամայր›› Բժշկական Կենտրոնին և անձամբ բժիշկ Դավիթ Դալլաքյանին՝ վիրահատությունն անվճար կատարելու համար։

Արմենը շարունակում է բուժումը Մանկական քաղցկեղի և արյան հիվանդությունների կենտրոնում:
Վստահ եմ, որ նա շատ շուտով կհաղթահարի քաղցկեղն ու կգնա տուն։

Եթե ցանկություն ունեք օգնել Արմենին և մեր մյուս շահառուներին կարող եք մասնակցել մեր օնլայն բարեգործական դրամահավաքին այս հարթակի միջոցով՝ https://donate.cityofsmile.org/hy

Միայն միասին կարող ենք կյանքեր փրկել»: