Վարդան Հարությունյանը՝ ԵԽԽՎ-ի ընդունած սահմանման մասին. «Մեր երկրի քաղաքական բանտարկյալները համապատասխանում են այս ձևակերպումներին»

Երեկ ԵԽԽՎ-ն տվեց «քաղաքական բանտարկյալ» տերմինի սահմանումը: Այնուհետև Վեհաժողովը Եվրոպայի խորհրդի երկրներին խնդրեց սահմանումը կիրառել իրավական ձևակերպումներում: Նշենք, որ զեկույցի հեղինակը Իրավական հարաբերությունների և մարդու իրավունքների հանձնաժողովի անդամ Քրիստոֆ Շտրասսերն է, իսկ տերմինի սահմանման վրա աշխատել են ԵԽ քարտուղարության անկախ փորձագետներ:

ԵԽԽՎ-ն տվել է քաղաքական բանտարկյալ տերմինի հետևյալ սահմանումը. «Քաղաքական բանտարկյալ պետք է համարել այն մարդուն, ում ազատությունից զրկելու ընթացքում.

ա) խախտվել է Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայով սահմանված հիմնարար իրավունքներից մեկը՝ մտքի, խղճի, դավանանքի, ազատ արտահայտվելու, տեղեկատվություն տրամադրելու, ինչպես նաև հավաքների և միությունների անդամակցելու ազատությունը:

Համաձայն սահմանման բ) կետի՝ քաղբանտարկյալ է այն անձը, ում ազատությունից զրկել են ակնհայտ քաղաքական դրդապատճառներով, երբ բացակայում է որևէ իրավախախտում, անձին կալանքի տակ պահելու ժամկետը դուրս է սահմանված ժամկետներից, երբ նա կալանքի տակ գտնվելու ընթացքում արժանանում է խտրական վերաբերմունքի, երբ կալանքը անարդար վարույթների արդյունք է, որոնք պայմանավորված են անձի քաղաքական հայացքներով»: Կարդալ ավելին