ՀՀ գյուղատնտեսության նախարարն ընդունել է ՀՀ-ում Լիբանանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպանին

ՀՀ գյուղատնտեսության նախարարն  ընդունել է ՀՀ-ում Լիբանանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպանին
ՀՀ գյուղատնտեսության նախարարն ընդունել է ՀՀ-ում Լիբանանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպանին

ՀՀ գյուղատնտեսության նախարար Սերգո  Կարապետյանն այսօր  ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Լիբանանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Ժան Մաքարոնին:
 

Հանդիպման սկզբում կողմերն անդրադարձել են  հայ և լիբանանցի ժողովուրդների դարավոր բարեկամությանն ու  փոխադարձ հարգանքին, կարևորելով լիբանանահայ համայնքի դերը երկկողմ հարաբերությունների ամրապնդման գործում:

Նախարար Սերգո Կարապետյանը համառոտ ներկայացրել է Հայաստանի գյուղատնտեսության ընդհանուր պատկերը, անդրադարձել գյուղատնտեսության ոլորտում հայ-լիբանանյան առնչություններին, վերջիններիս զարգացման հնարավորություններին:

Դեսպան Մաքարոնը հայտնել է նախարարին, որ վերջին շրջանում  լիբանանցի գործարարները նկատելի ակտիվություն են ցուցաբերում  Հայաստանի գյուղատնտեսության նկատմամբ, ցանկանալով ներդրումներ կատարել մեր երկրում:  Վկայակոչելով նրանցից մեկի օրինակը, որը ցանկանում է Հայաստանում զբաղվել ընկույզի մշակությամբ, դեսպանը  տեղեկատվություն է խնդրել  լիբանանցի գործարարներին պետության կողմից  հնարավոր աջակցություն տրամադրելու վերաբերյալ:

Նախարար Սերգո Կարապետյանը նշել է, որ ՀՀ կառավարությունը խրախուսում է մեր երկրում կատարվող ներդրումները, հատկապես գյուղատնտեսության ոլորտում  և պատրաստակամություն է հայտնել  հնարավորինս բազմակոմանիորեն աջակցել բոլոր այն լիբանանցի գործարարներին, որոնք ներդրումներ կկատարեն մեր երկրում:   

Դեսպան Մաքարոնը ցանկություն է հայտնել   Հայաստանում կազմակերպվող ագրոպարենային ապրանքների ցուցահանդեսներին մասնակից դարձնել նաև լիբանանցի գործարարներին, որին ի պատասխան Սերգո Կարապետյանը պատրաստակամություն է  հայտնել ամեն տարի հոկտեմբերին Երևանում կազմակերպվող «Արմպրոդէքսպո» ցուցահանդեսին հրավիրել նաև լիբանանցի գործարարներին:

Այս մասին տեղեկացնում է ՀՀ գյուղնախարարության մամլո հաղորդագրությունը:

© Medialab.am