Այսօր տեղի է ունեցել գազի եւ էլեկտրաէներգիայի մատակարարման եւ բաշխման համակարգերի գործունեությունը, գազի եւ էլեկտրաէներգիայի գործող սակագների հիմնավորվածությունը ուսումնասիրելու նպատակով ստեղծված ՀՀ Ազգային ժողովի քննիչ հանձնաժողովի հերթական նիստը:
Այդ մասին փոխանցում են ԱԺ մամլո ծառայությունից, նիստում, ԱԺ փոխնախագահ, հանձնաժողովի նախագահ Միքայել Մելքումյանը ներկայացրել է գազի եւ էլեկտրաէներգիայի մատակարարման ու բաշխման համակարգերի գործունեության, գործող սակագների հիմնավորվածության վերաբերյալ հարցադիմումների լրամշակված ցանկը:
Հանձնաժողովը քննել է «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ի եւ ՀէՑ-ի գործունեության վերաբերյալ Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովից ստացված տեղեկատվությունը:
Որոշում է կայացվել հաջորդ նիստին հրավիրել Հայաստանի էլեկտրական ցանցեր ընկերության տնօրինությանը՝ ընկերության ներդրումային ծրագրի ներկայացման համար: