Բրյուսելում տեղի է ունեցել Շառլ Միշել-Իլհամ Ալիև հանդիպումը

Աշխատանքային այցով Բրյուսելում գտնվող Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հանդիպել է Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելին, հաղորդում են ադրբեջանական լրատվամիջոցները, գրում է Factor.am-ը։

Հանդիպումից մանրամասներ առայժմ չեն հաղորդում։ Հիշեցնենք՝ ավելի ուշ սպասվում է նաև ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հանդիպումը Շառլ Միշելի հետ, որին հաջորդելու է Հայաստանի, Ադրբեջանի ղեկավարների ու ԵՄ Խորհրդի նախագահի եռակողմ հանդիպումը։