Գործադիրն անհատույց օգտագործման իրավունքով տարածք կտրամադրի «Սկիզբ մեդիա կենտրոն» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությանը, որը ներկայացնում է «Առաջին լրատվական» (1in.am) գործակալությունը։ Համապատասխան որոշումն ընդունվեց Կառավարության այսօրվա նիստում, որը չզեկուցվող հարցերի շարքում էր։ Այս մասին հայտնում է Factor.am-ը:
Ըստ նախագծի՝ ընկերությանը նախատեսվում է 3 տարի ժամկետով տրամադրել Երևանի կենտրոնում՝ Վարդանանց փակուղի 8 հասցեում գտնվող պետական սեփականություն հանդիսացող շենքի 8-րդ հարկի 250 քառակուսի մետր մակերեսով տարածք՝ անհատույց օգտագործման իրավունքով, ինչը նշանակում է, որ ընկերությունից վարձավճար չի գանձվելու։
Հիմնավորման մեջ նշվում է, որ լրատվամիջոցը ներկայում գործում է վարձակալված տարածքում, որը փոքր է և չի բավարարում իրականացվող ծրագրերի համար։ Նոր տարածքը հնարավորություն կտա ընդլայնել գործունեությունը և կառուցել նոր տաղավարներ։
Ավելին՝ սկզբնաղբյուրում



















