Ուժեղացված ծառայություն Վարդավառին․ հայտնաբերվել է ոչ սթափ 114 վարորդ. Տեսանյութ

Անվտանգ երթևեկություն ապահովելու նպատակով, ինչպես ամեն տարի, այս տարի ևս Վարդավառի օրը ճանապարհային ոստիկանության ճանապարհապարեկային բաժնի, ուղեկցող հատուկ վաշտի, ինչպես և մայրաքաղաքն ու մարզերը սպասարկող 1-ին և 2-րդ սպայական գումարտակների ծառայողները արտակարգ ռեժիմով ծառայություն իրականացրին հանրապետության ողջ տարածքում։

Ուժեղացված ծառայության ընթացքում ճանապարհային երթևեկության տարբեր կանոնների խախտումների փաստերով կազմվել է 1385 արձանագրություն։ Պահպանվող հատուկ տարածքներ են տեղափոխվել 106 մեքենա։ Հայտնաբերվել է մեքենան ոչ սթափ վիճակում վարած 114 անձ։ Բացի այդ, առանց ԱՊՊԱ պայմանագրի՝ 11, թաղանթապատված դիմապակիով՝ 38, հետախուզման մեջ գտնվող՝ 2, փոխարինված համարանիշերով շահագործվող՝ 2 տրանսպորտային միջոց։

Այս մասին տեղեկացնում է ոստիկանությունը։