«Մեդիալաբի» հարցերին պատասխանում է քաղաքական գիտությունների դոկտոր, էներգետիկ հարցերով փորձագետ Վահե Դավթյանը
– Պարո՛ն Դավթյան, հայտարարվեց, որ Եվրոպա մատակարարվող գազի գինը հազար խորանարդ մետրի համար առաջին անգամ պատմության ընթացքում գերազանցել է 740 դոլարը։ Ըստ ձեզ՝ ի՞նչ է դա նշանակում, և ինչի՞ հետևանք է դա։
– Ես այս դեպքում երկու պատճառ կառանձնացնեմ․ առաջինն այն է, որ համաշխարհային տնտեսությունը այլևս հարմարվել է համաճարակային իրողություններին, և այն, ինչ տեղի ունեցավ 2020-ի ապրիլյան շոկի ժամանակ, երբ պարալիզացված էր ամբողջ համաշխարհային տնտեսությունը, այժմ հաղթահարված է։
Մյուս կողմից պետք է արձանագրել առանցքային էներգետիկ խաղացողների մանևրելը, որոնք նման բարձր գին սահմանեցին։ Այս դեպքում ես կուզեի հատկապես առանձնացնել Ռուսաստանի Դաշնության գործոնը, որը մի կողմից ավելացնելով իր սեփական ազդեցությունը եվրոպական շուկայում, մյուս կողմից ՌԴ-ի համար առանցքային «Յամալ-Եվրոպա» գազատարի ժամանակավոր խափանումն էր, ինչի հետևանքով գազի դեֆիցիտ է առաջացնում Եվրոպայում։ Արդյունքում՝ պակասորդի պայմաններում, բնականաբար, աճում է ապրանքի գինը։
Այնպես որ, այստեղ մենք ունենք ինչպես օբյեկտիվ, այնպես էլ սուբյեկտիվ գործոններ։
Կարևոր է նկատել, որ ռուսական «Գազպրոմի» 2021 թվականի բյուջեի հիմքում դրված է արտահանման համար 170 դոլար գին, իսկ վաճառքն իրականացվում է 740 դոլար գնով։ Դե պատկերացրեք՝ որքան գերշահույթ է ստանում այդ ընկերությունը։
Տեղափոխելով այս հանգամանքը հայաստանյան տիրույթ․ «Գազպրոմը», ապահովելով գերշահույթ, բնականաբար, հնարավորություն է ձեռք բերում իր առանցքային ու ավանդական գործընկերների համար ավելի մեղմ գնային քաղաքականություն իրականացնել։ Ամեն ինչ կախված է նրանից, թե ինչպես իրեն կդրսևորի հայկական կողմը։
– Իրանական գազը հնարավո՞ր է դառնա այլընտրանք Եվրոպայի համար՝ հաշվի առնելով Իրանի դեմ պատժամիջոցների մեղմացման հնարավորությունը։
– Տեսականորեն կարող է, խոսքը հավանաբար Իրանում նոր հայտնաբերված 20 մլրդ խմ գազի պաշար ունեցող հանքավայրի մասին է, որն իսկապես կարող է որոշակի առումով այլընտրանք հանդիսանալ եվրոպական շուկային, բայց մենք մոռանում ենք գազամուղների մասին։
Պետք է հասկանանք, թե ո՛ր ուղղությամբ է Իրանը պատրաստ գազ արտահանելու եվրոպական շուկա։ Իհարկե, որոշակի մեղմացումներ նկատում ենք եվրոպական հիմնական դերակատարների ու Թեհրանի միջև։ Բայց այսօր դեռևս մշակված չեն այն լոգիստիկ ուղիները, որոնցով իրանական գազը կարող է հայտնվել եվրոպական շուկայում։
Ժամանակին՝ 90-ականների վերջին, երբ նախագծվում էր Հայաստան-Իրան գազամուղը, դրա հիմքում դրված էր հենց այդ սցենարը, որ իրանական գազը պետք է Հայաստանով դուրս գար Վրաստան, այնուհետև՝ Սև ծովի հատակով՝ Ուկրաինա, այնտեղից էլ՝ Եվրոպա։ Այս սցենարը կարծես թե այսօր իրատեսական չէ՝ հաշվի առնելով աշխարհաքաղաքական իրողությունները։
– Դուք ասում եք՝ ամեն ինչ կախված է նրանից, թե իրեն ինչպես կդրսևորի հայկական կողմը։ Իսկ ի՞նչ կարող է անել հայկական կողմը, արդյոք տեսնո՞ւմ եք պոտենցիալ, որ Հայաստանը կկարողանա որևէ բան անել։
– Հաշվի առնելով Հայաստանի անդամակցությունը ԵԱՏՄ-ին՝ կա պոտենցիալ Հայաստանի համար գազի գինն իջեցնելու առումով։ Բայց որպեսզի դա տեղի ունենա, հայկական կողմը նախևառաջ պետք է հասկանա, թե ինչ բան է էներգետիկ դիվանագիտությունը։
Մենք չունենք էներգետիկ դիվանագիտություն, առավել ևս չունենք լայն իմաստով տնտեսական արտաքին հետախուզական որևէ գործառույթ, չունենք լոբբիստական կազմակերպություններ, որոնք նախապես կհասկանան այն միտումները, որոնք առկա են էներգետիկ շուկայում և դրա հիման վրա կիրականացնեն էներգետիկ դիվանագիտություն։
Բայց այն, ինչ հայկական կողմը վերջին երկու տարվա ընթացքում որպես գազային բանակցություն իրականացնում է Մոսկվայի հետ, ըստ էության կոմունիկացիա է մեկ ուղղությամբ՝ ռուսական կողմը կայացնում է որոշում, իսկ հայկական կողմը աներկբա ընդունում է։ Սա, իհարկե, բանակցային գործընթաց համարվել չի կարող։
Շատ անհեթեթ պահեց այս կառավարությունը նախորդ տարի ապրիլյան բանակցությունների ժամանակ․ եթե հիշում եք, փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը նամակ գրեց «Գազպրոմի» նախագահ Միլլերին՝ գազի սակագնի նվազեցման նպատակահարմարության մասին։
Որպեսզի մենք անցնենք գազի նվազեցված սակագնի, պետք է իրականացնենք սփոթային առևտուր, որի համար կան համապատասխան բորսաներ, իսկ մենք չունենք դրանք։ «Գազպրոմն» իհարկե չարձագանքեց փոխվարչապետին և չէր էլ կարող, որովհետև կա սփոթային առևտուր, երբ գինը ամեն պահի կարող է տատանվել՝ բարձրանալ-իջնել, և կա երկարաժամկետ պայմանագրային առևտուր։ Հիմա խնդիր է նաև այն, որ «Գազպրոմը» արդեն Հայաստանի հետ կնքում է կարճաժամկետ պայմանագրեր, եթե նախկինում կնքում էր մեկ տարով, այժմ՝ 3-4 ամսով։ Դա ևս խոսում է կառավարության նկատմամբ անվստահության մասին։
– Պարո՛ն Դավթյան, հիմա կառավարության ամենաբարձր մակարդակով հայտարարում են ապաշրջափակման կարևորության մասին։ Վերջերս էկոնոմիկայի նախարարն էլ հայտարարեց, որ ապաշրջափակումը ՀՀ յուրաքանչյուր քաղաքացու կյանքը 30 տոկոսով կլավացնի։ Ի՞նչ եք մտածում այս հարցի շուրջ, կա՞ն լավատեսության համար հիմքեր։
– Այո՛, Քերոբյանն այդ հայտարարությունն արել էր՝ հղում անելով Ասիական զարգացման բանկի վերլուծությանը, որի համաձայն ապաշրջափակումը կարող է բարձրացնել Հայաստանի ՀՆԱ-ն 30 տոկոսով։ Առաջին հայացքից իրատեսական է, ու օբյեկտիվ փաստեր է բերում Վահան Քերոբյանը։
Բայց այն վերլուծությունը, որին հղում է անում նախարարը, պատրաստվել է 2008 թվականի «ֆուտբոլային դիվանագիտության» ամենաակտիվ փուլում։ Այդ թիվը այնտեղ կա, գրված է։ Այդ հետազոտության մեջ խոսվում է Կարս-Գյումրի երկաթուղու վերաբացման մասին, մյուս կողմից շոշափվում է նաև Նախիջևանի տարածքով դեպի Իրան ելք ապահովելու մասին։
Իսկ այսօր այդ երկաթուղու վերաբացման օրակարգ և, առհասարակ՝ Թուրքիայի հետ հարաբերություն հաստատելու մասին օրակարգ, այսինքն՝ պրոյեկտը, որի վրա հիմնված է այդ կանխատեսումը, Հայաստանի քաղաքական օրակարգում չկա։
Այդ ամենը քաղաքական հռետորաբանություն է, որովհետև օրակարգում Արևելք-Արևմուտք միջանցքի խնդիրն է, որն անվանում են «Մեղրիի միջանցք»։ Իսկ այդ միջանցքը որևէ աղերս չունի Հայաստանի ապաշրջափակման հետ։
Հասմիկ Համբարձումյան
MediaLab.am