Մեծագույն պատասխանատվության գիտակցումով շարունակելու եմ ներուժս ներդնել. Ռոմանոս Պետրոսյան

Ռոմանոս Պետրոսյանը գրում է.

«Սիրելի՛ հայրենակիցներ,

ՀՀ վարչապետի առաջարկով, ՀՀ նախագահի հրամանագրով շարունակելու եմ պաշտոնավարել որպես ՀՀ շրջակա միջավայրի նախարար։

Մեծագույն պատասխանատվության գիտակցումով և հետևողականորեն շարունակելու եմ ամբողջ ջանքս, նվիրումս և ներուժս ներդնել Հայաստանի Հանրապետությունում ավելի’ պաշտպանված, ավելի՛ կանաչ, գիտելիքահեն կառավարման ներքո կայուն զարգացող շրջակա միջավայր ունենալու գործում։

Հանուն Հայաստանի Հանրապետության,

Հանուն Հայ ժողովրդի ու ՀՀ քաղաքացու 🇦🇲»։