Վերջին զանգի հետ կապված ոստիկանությունը հատուկ տարածքներ է տեղափոխել 89 տրանսպորտային միջոց

Վերջին զանգի հետ կապված ոստիկանությունը հատուկ տարածքներ է տեղափոխել 89 տրանսպորտային միջոց
Վերջին զանգի հետ կապված ոստիկանությունը հատուկ տարածքներ է տեղափոխել 89 տրանսպորտային միջոց

Վերջին զանգի հետ կապված ճանապարհային ոստիկանության պահպանվող հատուկ տարածքներ է տեղափոխվել 89 տրանսպորտային միջոց։ Այս մասին տեղեկացնում է ՀՀ ոստիկանության պաշտոնական հաղորդագրությունը, որը ներկայացնում ենք ստորեւ։

«Մայիսի 24-ին, ժամը 13:00-ի դրությամբ, ճանապարհային ոստիկանության կարգախմբերը հանրապետության ճանապարհային ոստիկանության պահպանվող հատուկ տարածքներ են տեղափոխել 89 տրանսպորտային միջոց, որոնցից 43-ը մայրաքաղաքում, իսկ 46-ը մարզերում: 70 մեքենա վարել են անչափահասներ, իսկ մնացածը՝ տարբեր իրավախախտումների՝ մեքենայի պատուհանից կախվելու, համապատասխան փաստաթղթեր չունենալու և այլ խախտումների համար:

Հիշեցնենք, որ «Վերջին զանգի» միջոցառումների հետ կապված՝ ճանապարհային ոստիկանությունն այսօր ուժեղացված ծառայություն է իրականացնում հանրապետության ողջ տարածքում:

Եվս մեկ անգամ կոչ ենք անում չխախտել օրենքը: Ոստիկանությունը հետևողական է»: