Րաֆֆի Հովհաննիսյանին այլեւս չհարցնեք՝ «ո՞նց եք, ինչպե՞ս եք», անգամ՝ իմա՞լ եք

Րաֆֆի Հովհաննիսյանին այլեւս չհարցնեք՝ «ո՞նց եք, ինչպե՞ս եք», անգամ՝ իմա՞լ եք
Րաֆֆի Հովհաննիսյանին այլեւս չհարցնեք՝ «ո՞նց եք, ինչպե՞ս եք», անգամ՝ իմա՞լ եք

Այսօր Ազատության հրապարակում բացօթյա ասուլիսում Րաֆֆի Հովհաննիսյանը հրապարակեց այն փոփոխությունը, որ տեղի է ունենալու այսուհետեւ Ազատության հրապարակում: Նա հորդորեց այլեւս իրեն չհարցնել ոնց ես, ինչպես ես կամ իմա՞լ ես:

«Ես լավ եմ»,- վստահեցրեց պարոն Հովհաննիսյանը: Անդրադառնալով «Էմփիրեյ» խմբի համերգին, որը չի կայանալու, պարոն Հովհաննիսյանը տեղեկացրեց, որ փոխարենը լինելու է «Միքայել Ոսկանյանը եւ ընկերները» ազգային ժամանակակից խումբը: Լրագրողները հետաքրքրվեցին՝ Սերժ Սարգսյանն ասել էր, որ ի տարբերություն մյուսների, իրենք ավագանու ցուցակը կազմելիս նկատի են ունեցել, թե ով է լինելու քաղաքապետը: Ո՞վ է ձեր քաղաքապետը՝ պարոն Հովհաննիսյանը հորդորեց սպասել՝ կես ժամ անց կիմանաք. «Ես կարեւորում եմ ցանկացած ընտրություն, անգամ 20 տարի անց կեղծիքի կնիքը կրող ընտրությունները, որովհետեւ մասնակցությամբ է, ժողովրդի հանրային քվեով է, որ մենք հասել ենք, օրինակի համար, այս զարթոնքին: Յուրաքանչյուրը կարող է խավարն անիծի, չմասնակցի, ինչպես շատ ու շատ խմբեր արեցին փետրվարի 18-ին: Նրանք չմասնակցեցին, որովհետեւ կար ճիշտ պատճառաբանությունը, ոչ թե պատրվակը, որ ազատ, արդար չեն ընտրությունները: Մենք փոխելու ենք եւ այդ փոփոխությունը տանենք մինչեւ տրամաբանական ավարտ»:

 

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այս հասցեով՝ http://www.aravot.am/2013/03/21/217612/