Որոշ լրատվամիջոցներ սուտը տարածում են հատուկ նպատակով․ ԱԺ պատգամավոր

Ազգային ժողովի «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Արմեն Խաչատրյանը անդրադառնալով Սյունիքի մարզի Դավիթ Բեկ համայնքից հայ զինծառայողի առևանգման վերաբերյալ տարածվող տեղեկություններին, իր ֆեյսբուքյան էջում գրել է․

«Հետաքրքիր է, թե որոշ լրատվամիրոցների` Հայաստանին վերաբերող տեղեկություններում սուտն ու ապատեղեկատվությունը որ տոկոսն է կազմում։

Բայց ամենավատն այն է, որ սուտը տարածվում է հատուկ նպատակով՝ սեփական հայրենակիցների մոտ տագանապի, վախի, անպաշտպանվածության, պետության և պետականության նկատմամբ անվստահության զգացողություն, բոլոր ոլորտներում անկայունություն առաջացնելու համար։

Կարծում եմ՝ հասկանալի է, որ զինծառայողի առևանգման մասին հրապարակումն իրականությանը չի համապատասխանում»։

Հետաքրքիր է, թե որոշ լրատվամիրոցների` Հայաստանին վերաբերող տեղեկություններում սուտն ու ապատեղեկատվությունը որ տոկոսն է…

Posted by Արմեն Խաչատրյան on Monday, January 4, 2021