«Քաղաքապետը կառավարության հետ շարունակում է աշխատանքը, գարեջրի գործարանը չի վաճառում». Գյումրիի քաղաքապետարան

«Քաղաքապետը կառավարության հետ շարունակում է աշխատանքը, գարեջրի գործարանը չի վաճառում». Գյումրիի քաղաքապետարան
«Քաղաքապետը կառավարության հետ շարունակում է աշխատանքը, գարեջրի գործարանը չի վաճառում». Գյումրիի քաղաքապետարան

««Ժամանակ» օրաթերթը հոկտեմբերի 24-ի համարում տպագրել է մի հոդված, որտեղ նշում է Գյումրու քաղաքապետ Սամվել Բալասանյանի պաշտոնավարման, նրա թիմի մի քանի անդամների` իբրև թե ուժային կառույցների ուշադրության կենտրոնում գնվելու, գարեջրի գործարանը վաճառելու մասին: Քաղաքապետ ընտրվելու առաջին օրվանից Սամվել Բալասանյանը լծված է եղել քաղաքը բարեկարգելու, շենացնելու բարդ ու պատասխանատու գործին: Անցնող տարիների ընթացքում համանման խոսակցություններ պարբերաբար տարածվել են լրատվական տարբեր կառույցների միջոցով: Այստեղ ակնհայտ է որոշ շրջանակների ձեռագիրը, որոնք արդեն քանի տարի է, ինչ  տառապում են Գյումրին իրենցով անելու մոլուցքով»:

Նման հայտարարություն է տարածել Գյումրու քաղաքապետի մամուլի ծառայությունը՝ նշելով, թե Գյումրու քաղաքապետն այսօր էլ շարունակում է իր աշխատանքն ի շահ քաղաքի բարեկարգման և քաղաքացիների բարօրության:

«Թե՛ միջազգային կառույցների, և թե՛ կառավարության հետ համատեղ այս պահին Գյումրիում իրականացվում են մի քանի խոշոր ծրագրեր, որոնց  ընթացքն ու որակյալ աշխատանքի ապահովումը քաղաքապետի ամենօրյա ուշադրության կենտրոնում է:

Քաղաքապետը կառավարության հետ շարունակում է աշխատանքը, գարեջրի գործարանը չի վաճառում, և տարածվող տեղեկությունները բացարձակ չեն համապատասխանում իրականությանը»,- հայտարարել են Գյումրիի քաղաքապետարանից: