Սերժ Սարգսյանը կժամանի Գյումրի. իշխանավորները նախապատրաստության մեջ են

Սերժ Սարգսյանը կժամանի Գյումրի. իշխանավորները նախապատրաստության մեջ են
Սերժ Սարգսյանը կժամանի Գյումրի. իշխանավորները նախապատրաստության մեջ են

Aravot.am-ի տեղեկություններով, ամսի 22-ին Գյումրի կժամանի ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը՝ ամերիկահայ բարերար, բժիշկ Հովհաննես Օյունջյանի ֆինանսավորմամբ կառուցված «Վարդուհի» արվեստի դպրոցը բացելու: Ժապավենը կտրելու: Այստեղ կուսուցանվեն բալետ ու երաժշտություն: Մարզային, քաղաքային իշխանություններն ու ոստիկանությունն այսօրվանից արդեն իսկ լրջորեն նախապատրաստվում են նախագահի ընդունելությանը, որն անձամբ է այդ դպրոցի ժապավենը կտրելու: Նշենք, որ 1920 թվականին Կ.Պոլսի մերձակա Չիլինգար […]

Aravot.am-ի տեղեկություններով, ամսի 22-ին Գյումրի կժամանի ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը՝ ամերիկահայ բարերար, բժիշկ Հովհաննես Օյունջյանի ֆինանսավորմամբ կառուցված «Վարդուհի» արվեստի դպրոցը բացելու: Ժապավենը կտրելու:

Այստեղ կուսուցանվեն բալետ ու երաժշտություն: Մարզային, քաղաքային իշխանություններն ու ոստիկանությունն այսօրվանից արդեն իսկ լրջորեն նախապատրաստվում են նախագահի ընդունելությանը, որն անձամբ է այդ դպրոցի ժապավենը կտրելու: Նշենք, որ 1920 թվականին Կ.Պոլսի մերձակա Չիլինգար գյուղում ծնված և 1954 թվականից Նյու Յորքում բնակվող 94-ամյա բժիշկը արվեստի այդ դպրոցը կառուցել է իր քրոջ` Վարդուհու պատվին: Ինչպես ներկայացրեց Շիրակի մարզպետարանի պաշտոնյաներից մեկը , քույրը, Հայոց ցեղասպանության ժամանակ իր եղբորը վերցնելով թևի տակ, մի կերպ կարողացել է փրկել փոքրիկ Հովհաննեսի կյանքը: Բժիշկը իր երախտագիտությունը քրոջը հայտնում է նրա պատվին դպրոց կառուցելով: Բացման հանդիսավոր արարողությանը կմասնակցի նաև նրա քրոջ որդին, որը ժամանել է Մեքսիկայից: Դպրոցի բակում կբացվի նաև Վարդուհու կիսանդրին, որի տակ աղբյուր է. ըստ որոշ մեկնաբանների, իմաստն այն է, որ ջուր խմողը խոնարհվի Վարդուհու առաջ:

Նշենք, որ բժիշկը, ուղիղ 10 տարի առաջ վերակառուցելով Գյումրու Տեքստիլագործների թաղամասում գտնվող թիվ 21 դպրոցը` այն իր ծնողների պատվին անվանեց «Արմենակ և Եղիսաբեթ Օյունջյանների դպրոց-վարժարան»:

Այստեղ սովորող 50-ից ավելի երեխաներ շարունակական կրթաթոշակ են ստանում: Նշենք նաև, որ այդ դպրոցի մասնաշենքերից մեկը վերակառուցելու համար, Շիրակի մարզային իշխանությունները, այդ ժամանակ մարզպետը Ռոմիկ Մանուկյանն էր, տեղահանեցին Գյումրու միակ տպարանը ու «Կումայր»-ի թերթը: Այն հարուցեց բազմաթիվ լրագրողների զայրույթը, չնայած հետագայում պարզվեց` բժիշկն այս պատմությանը բացարձակ տեղյակ չէր: 

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այս հասցեով՝ http://www.aravot.am/2014/10/17/507289/