Հայկ Սարգսյանի գործով դատական նիստում հետազոտվել է իրեղեն ապացույց համարվող ատրճանակը

Երևանի ընդհանուր իրավասության դատարանում դատավոր  Աննա Դանիբեկյանի նախագահությամբ կայացել է ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի եղբորորդու՝ Հայկ Սարգսյանի գործով դատական նիստը:


Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, դատական նիստին հետազոտվել է գործում առկա իրեղեն ապացույց համարվող «Պ 226» մոդելի ատրճանակը:

Դատախազը ներկայացրել է այն ատրճանակը, որով  Հայկ Սարգսյանը մարմնական վնասվածք է հասցրել տուժողին: Պաշտպանական կողմը հրաժարվել է ատրճանակի ուսումնասիրությունից:

Հաջորդ դատական նիստը կկայանա փետրվարի 20-ին ժամը 15:00-ին:

Հայկ Սարգսյանը մեղադրվում է 11 տարի առաջ տեղի ունեցած հանցագործության՝ սպանության փորձիև ապօրինի կերպով զենք-զինամթերք պահելու համար: Նրան մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 34-104-րդ հոդվածի 1-ին (սպանության փորձ) մասի և 235-րդ հոդվածի 1-ին մասի (զենք-զինամթերք ձեռք բերելու եւ պահելը) հատկանիշներով:

2018 թվականին սեպտեմբերի 10-ին դատարանը բավարարել էր Հայկ Սարգսյանի պաշտպանի միջնորդությունն ու որոշում կայացրել Սարգսյանի նկատմամբ գրավը ճանաչել թույլատրելի։ 50 մլն դրամ գրավը վճարելուց հետո Սարգսյանն ազատ էր արձակվել կալանքից: