Հակառակորդի արձակած կրակոցից զինվոր է վիրավորվել. ՊՆ

ՊԲ զորամասում վիրավորված զինվորի առողջական վիճակը շարունակում է մնալ ծանր
Հեղինակ MediaLab

Հակառակորդի արձակած կրակոցից զինվոր է վիրավորվել։ Այս մասին տեղեկացնում է ՊՆ հաղորդագրությունը։

«Հունվարի 15-ին, ժամը 16.30-ի սահմաններում, ՀՀ հյուսիսարևելյան ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի մարտական դիրքում, ըստ նախնական տվյալների, հակառակորդի կողմից ՍՎԴ տեսակի դիպուկահար հրազենից արձակված կրակոցից հրազենային բեկորային վիրավորում է ստացել պայմանագրային զինծառայող, շարքային Արթուր Հրաչիկի Մեժլումյանը (Տավուշի ԶԿ):

Զինծառայողը տեղափոխվել է Երևանի ԿԿԶՀ, առողջական վիճակը գնահատվում է ծանր: Կատարվում է քննություն»,-նշված է հայտարարության մեջ։