Կյանքից հեռացել է ՀՀ վաստակավոր արտիստ Կամո Արզումանյանը

Կյանքից հեռացել է ՀՀ վաստակավոր արտիստ Կամո Արզումանյանը
Կյանքից հեռացել է ՀՀ վաստակավոր արտիստ Կամո Արզումանյանը

Կյանքից հեռացել է ՀՀ վաստակավոր արտիստ Կամո Արզումանյանը։ Այս մասին տեղեկացնում է Հայաստանի թատերական գործիչների միության հաղորդագրությունը, որը ներկայացնում ենք ստորեւ։

«Հայաստանի թատերական գործիչների միությունը խոր վշտով տեղեկացնում է, որ կյանքի 62-րդ տարում կյանքից հեռացել է Կապանի պետական թատրոնի տնօրեն, ՀՀ վաստակավոր արտիստ Կամո Արզումանյանը: 

Կամո Արզումանյանի հոգեհանգիստը կկայանա ապրիլի 14-ին, ժամը 18։00-ին` Կապանի Սուրբ Մեսրոպ Մաշտոց եկեղեցում, վերջին հրաժեշտի արարողությունը` ապրիլի 15-ին, ժամը 12։00-ին` Կապանի Ալ. Շիրվանզադեի անվան թատրոնում»։