Թքած, որ հանրահավաքի պատճառով եկած մարդկանց մեծ մասը կարող են վարակվել կորոնավիրուսով․ Ալեն Սիմոնյանը՝ 3 ուժերի հանրահավաքի մասին

Ազգային ժողովի փոխնախագահ Ալեն Սիմոնյանը անդրադարձել է ընդդիմադիր երեք ուժերի՝ Բարգավաճ Հայաստան, Հայրենիք, Հ․ Յ․ Դաշնակցություն կուսակցությունների՝ հոկտեմբերի 8-ին կայանալիք հանրահավաքին և իր ֆեյսբուքյան էջում գրել․

Կարծում եմ, որ հանրահավաքի որոշումը
հարմարեցվել է դատարանում կալանքի հարցի քննարկմանը: Ու թքած, որ հանրահավաքի պատճառով եկած մարդկանց մեծ մասը կարող են ու, ցավոք, ամենայն հավանականությամբ, կվարակվեն կորոնավիրուսով:
Ամեն բան քրեական գործով մեղադրվողի քաղաքական պաշտպանության և հարցի քաղաքականացման համար: Ժողովրդի համա՞ր, ժողովրդի հե՞տ:

Կարծում եմ, որ հանրահավաքի որոշումըհարմարեցվել է դատարանում կալանքի հարցի քննարկմանը: Ու թքած, որ հանրահավաքի պատճառով…

Posted by Alen Simonyan on Tuesday, September 22, 2020