Արցախի քաղաքաշինության նախարարն ամփոփել է անցած ամիսներին հանրապետության շրջաններում կատարված աշխատանքները

Այսօր Արցախի քաղաքաշինության նախարար Արամ Սարգսյանն աշխատանքային խորհրդակցության է հրավիրել նախարարության պատասխանատու ներկայացուցիչներին և ամփոփել անցած ամիսներին հանրապետության շրջաններում կատարված աշխատանքները, նշել թերություններն ու բացթողումները, ծրագրել հետագա անելիքները:

Պատասխանատուները նախարարին են ներկայացրել ոլորտում իրականացվող աշխատանքների ընթացքը, ինչպես նաև առաջիկա անելիքները:

Ամփոփելով զեկույցները՝ նախարարի կողմից տրվել են մի շարք հանձնարարականներ աշխատանքները պատշաճ կազմակերպելու, առկա թերացումներն արագորեն շտկելու համար:

Խորհրդակցությանը մասնակցել են ԱՀ քաղաքաշինության նախարարի տեղակալները, աշխատակազմի ղեկավարը և համապատասխան ստորաբաժանումների ղեկավարները: