Ուկրաինայի քաղաքների վրա ռուսական լայնածավալ հարձակման հետևանքով առնվազն 13 մարդ է զոհվել, այդ թվում՝ երեխաներ Ուկրաինայի քաղաքների դեմ Ռուսաստանի լայնածավալ հրթիռային հարձակման հետևանքով առնվազն 13 մարդ է զոհվել, նրանց թվում կան երեխաներ։
Ինչպես հայտնում է The Guardian-ը, Կրիվոյ Ռոգի մերձակայքում «Իսկանդեր-Մ» բալիստիկ հրթիռը հարվածել է բազմազավակ ընտանիքի առանձնատանը։ Զոհվել են 5 և 12 տարեկան երկու աղջիկ ու չորս մեծահասակ, ևս ութ մարդ վիրավորվել է։
Դնեպրոպետրովսկի և Պոլտավայի մարզերում զոհվել է ևս վեց մարդ, այդ թվում՝ երկու երեխա։ Կիևում մեկ մարդ է զոհվել, մի քանի շրջաններում հրդեհներ են բռնկվել։
Լվովում ռուսական հրթիռների հարվածից վնասվել է երկու բազմաբնակարան շենք, վիրավորվել է 26 մարդ։ Փրկարարները շարունակում են փլատակների տակ մնացած մարդկանց որոնումները։
Հարձակման ընթացքում Լեհաստանը կործանիչներ է օդ բարձրացրել՝ իր օդային տարածքը պաշտպանելու համար։



















