Երևանի քաղաքապետարանի ձեռք բերած 15 նոր տրոլեյբուսները պատրաստ են ուղևորվել Հայաստան. Հրաչյա Սարգսյան

Ինչպես արդեն գիտեք, Երևանի քաղաքապետարանը ձեռք է բերել 15 նոր տրոլեյբուսներ համայնքային միջոցներով՝ համալրելու Երևանի վերգետնյա էլեկտրատրանսպորտի շարժակազմը: Այս մասին Ֆեյսբուքի իր էջում գրել է Երևանի քաղաքապետ Հրաչյա Սարգսյանը

«Դե ինչ, դրանք արդեն պատրաստ են ուղևորվել Հայաստան»,- գրել է քաղաքապետը: 

Ավելի վաղ Հրաչյա Սարգսյանը հայտնել էր՝ Երևանի քաղաքապետարանը ձեռք է բերել 15 նոր տրոլեյբուսներ սեփական միջոցներով, ևս 15-ը ձեռք է բերվելու Կառավարության աջակցությամբ: